«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն անակնկալ քննադատություններով վիրավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, գրեթե բոլոր շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը: Ինչի՞ց հետո նա որոշեց Գագիկ Ծառուկյանին այլևս չհանդուրժել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդը փետրվարի 9-ից 10-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ պաշտոնյաների հետ զրուցելիս իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի հասցեին շատ կոպիտ, ընդհուպ հայհոյանքի հասնող արտահայտություններ անել, ասել է նաև, որ նա թուլամորթ ղեկավար է: Այս ամենի մասին անմիջապես հայտնել են Սերժ Սարգսյանին, ով կտրուկ որոշել է, որ այլևս չի կարելի հանդուրժել Ծառուկյանին՝ որպես քաղաքական գործիչ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: