Գերմանիայում բեռանատարը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից և 10 կիլիոմետր գնացել: Վարորդը սրտի կաթված է ստացել և կորցրել գիտակցությունը: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
Այդ դեպքի պատճառով Գերմանիայի A6 մայրուղում 5 կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Ոստիկանները փակել էին մայրուղին:
Բեռնատարը կանգ է առել միայն 10 կիլոմետր անցնելուց հետո, երբ մեքենայի համակարգիչը արգելակել է այն: Այժմ վարորդը գտնվում է հիվանադանոցում: