«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը:
Երգչուհի Էմին «Անմոռուկի» նշանաբանով լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որի պատճառով համացանցում լուրեր են տարաշվել, ու երգչուհին կմիանա Եվրատեսիլի խմբին: