98 տարեկանում մահացել է Մառլոն Բրանդոյի կինը՝ մեքսիկացի դերասանուհի Մովիտա Կաստանեդան։ Վերջինս մահացել է Լոս Անջելեսում գտնվող վերականգնողական կենտրոններից մեկում։
The Los Angeles Times-ը հայտնել է, որ նրան հոսպիտալացրել էին պարանոցի վնասվածքի պատճառով։
Դերասանուհին հայտնի է դարձել «Mutiny on the Bounty» ֆիլմում խաղալուց հետո։
Նշենք, որ Մառլոն Բրանդոն եւ Մովիտա Կաստանեդան ամուսնացել են 1960թ-ին։ Մովիտան երկու երեխա՝ Միկոն եւ Ռեբեկան, եւ չորս թոռ ունի։