Հայաստանում ներքաղաքական լարվածության մասին լրագրողների հետ զրույցում խոսել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում յուրաքանչյուր զարգացած հասարակարգում յուրաքանչյուր ոք իրավունք ունի զբաղվելու հասարակական-քաղաքական կյանքով և անկասկած այդ ամենի համար յուրաքանչյուրը պետք է մտածի, թե արդյոք ինքն իր անցած ճանապարհով նպաստում է մեր այսօօրվա Հայաստանի զարգացմանը»,- ասել է նախարարը: