Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը լիագումար նիստում հասատտել է օրենսդիր կառույցի կանոնակարգի փոփոխությունները: Համաձայն այդ փոփոխությունների` խորհրդարանը պարտադրել է պատգամավորներին աշխատանքի ներկայանալ միայն գործնական կամ ավանդական կոստյումով: Գրում է Новости-Грузия լրատվական կայքը:
Կանոնակարգի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, իսկ դեմ է քվեարկել` մեկը: Այս փոփոխության հեղինակը նշել է, որ հիմնական նպատակն է նպաստել Վրաստանի ազգային և մշակութային ժառանգությանը:
Փոփոխությունները օրենքի ուժ կստանան, երբ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կստորագրի դրանք: