Հարգելի ՖԲՀ,

Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել, որ դիտել եք այդքան հետաքրքրություն և բուռն քննարկումներ հարուցած վերջին հարցազրույցս:

Արձագանքները վկայում են, որ հարցազրույցը տեղին էր և ստացված:
Գուցե որոշ ձևակերպումներ և շեշտադրումներ ոմանց ականջը խոցեցին, սակայն ես փաստում եմ, որ տվել եմ իմ ամենալավ հարցազրույցներից մեկը:

Հանրային բուռն քննարկումների մեջ չեմ ցանկանում անդրադառնալ անպատեհ և անձնական ձևակերպումներին, հարյուրավոր հայտնի և անհայտ ֆեյքերին (դե քիֆս կապ չունի), վաղուց հանրային սանիտարական հանգույց դարձած որոշ կայքերին և կուսակցական հեռուստալիքով ժամերով տարվող քարոզչությանը, թե Աշոտյանին լուրջ չենք վերաբերվում:

P.S. Թուղթ ու գրիչը ձեռքներին, ականջները սրել-նստել էին հեռուստաէկրանների առջև, լարել են իրենց ամբողջ քարոզչամեքենան որ ապացուցեն, որ լուրջ չեն վերաբերվու՞մ:

P.S. - 2. Մնացածին հատուկ շնորհակալություն իրական քաղաքական գնահատականների և արձագանքների համար: