«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, հունվարի 15-ին Գյումրիում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ընդհարմանը մասնակցած ոստիկանության ներքին զորքերի ծառայողները, որպես հավելավճար, ստացել են 1500-ական դրամ:
Կրկնապատիկ ավելի շատ են ստացել այն ոստիկանները, որոնք այդ գիշեր մնացել են Գյումրիում նրանք արժանացել են 3000 դրամ հավելավճարի:
Հիշեցնենք, որ բախման արդյունքում շուրջ 20 ոստիկան վիրավորվել էր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։