«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պատգամավորը պարզապես սխալվել է եւ խմբակցության անդամությունից հրաժարվելու փոխարեն պատգամավորական մանդատից է հրաժարվել: Մինչդեռ լինելով թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր՝ նա կարող էր ԲՀԿ-ից դուրս գալ եւ, ի տարբերություն համամասնական ցուցակով ընտրվածների, շարունակեր պահպանել պատգամավորի կարգավիճակը:

Ի դեպ, Մելիք Մանուկյանը 15 օր ժամանակ ունի՝ իր դիմումը հետ վերցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: