ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել համաձայն որոնց՝ Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատում է Գրիգոր Առաքելյանին և նշանակում նոր դեսպան՝ Արտաշես Թումանյանին: Ներկայացնենք հրամագրերն ամբողջությամբ.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Գրիգոր Առաքելյանին ազատել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով՝

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արտաշես Թումանյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան)»: