Իրաքի իշխանությունները վերջերս ձերբակալել են Զաքարիա ալ-Ռավի անունով մի 17-ամյա պատանու, որին կարելի է անվանել «չստացված մահապարտ»: Ինչպես նա պատմել է BBC թղթակցի հետ զրույցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները վերբավորում են նույնիսկ իրենից ավելի փոքր տարիքի երիտասարդներին:
Միևնույն ժամանակ իրաքի զորքերը շարունակում են պայքարը ջիհադիստների դեմ: Իրաքը հույս ունի, որ կազատի մեծությամբ երրորդ քաղաք Մոսուլը: