Աննա Սեմենովիչն առաջին անգամ պապարացիներին ցույց է տվել իր նոր բնակարանը, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում։ Նա նշել է, որ բնակարանը նրան նվիրել է նախկին ամուսինը, ում հետ ապրել է մոտ հինգ տարի։
«Նա գիտեր, որ մենք ընդմիշտ բաժանվում ենք, եւ ես երախտապարտ եմ նրան այս քայլի համար։ Եվ սա այն դեպքում, որ նա սուպերհարուստ մարդ չէ, եւ նրա համար Մոսկվայի կենտրոնում տուն գնելը այնքան էլ փոքր ծախսեր չեն։ Ես երջանիկ եմ, որ իմ կյանքում նման տղամարդ է եղել»,- ասել է Աննան «7 Дней»-ին տված հարցազրույցի ժամանակ։