«Իմեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մտադիր է ներկա գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման հադիսավոր արարողակարգին: Գրում է Грузия Онлайн-ը:

Նա նաև նշել է, որ ցանկանում է  լավ հարաբերություններ ուենենալ Հայաստանի հետ:  

«Աբխազիայի երկաթգծի բացումը մեծ վնաս կհասցնի Վրաստանին և Ադրբեջանին: 2008 թվականին այդ երկաթգծի միջոցով Վրաստան տանկեր են բերել: Դա երեկ է եղել: Բացի այդ, այն շրջափակման մեջ կդնի Ադրբեջանին: Մենք ցանակնում ենք լավ հարբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչի համար բացեցինք Լարսի ճանապարհը»,- ասել է Սաակաշվիլին: