Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  խուսափում է պատասխանել քաղաքական հարցերի: Այսօր կառավարության նիստից հետո նա ևս մեկ անգամ նշեց, որ կպատասխանի միայն կրթական հարցերի:

Լրագրողների  հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են իր հանդեպ հնչած սպառնալիքների ու առևանգման փորձի մասին լուրերը

: «Ես սովոր եմ իմ մասին լսել նորություններ ձեզանից: Ես ձեր նման պահապաններ ունեմ ու ոչնչից չեմ վախենում»,- հայտարարեց Աշոտյանը: