Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սամվել Բ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էլմիրա Խ.-ից վրեժխնդիր լինելու շարժառիթով 2012թ. ապրիլից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ հրկիզման եղանակով պարբերաբար վնասել է Էլմիրա Խ.-ի, ինչպես նաև նրա դստեր գույքը:

Սամվելը կալանավորված է:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝նույն գործողությունը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Իրավաբան.net