Սուրբ Վալենտինի օրը Լեդի Գագայի ընկերը՝ Թեյլոր Քիննին, ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն։ Երջանիկ Գագան Instagram-ում ցուցադրել էր Թեյլորի նվերը՝ նշանադրության մատանին, եւ գրել.
«Իմ նշանադրության մատանու ամենասիրելի մասը՝ այնտեղ գրված է «Տ» եւ «Ս»։ Մեր առաջին հանդիպումից ի վեր նա միշտ ինձ իմ իրական անունով է դիմում (Սթեֆանի)։ Ես այնքան ուրախ եմ, որ չեմ դադարում ժպտալ»,-գրել է Գագան: