Հանդիպում ընթերցասեր ֆեյսբուքահայության հետ: Շնորհակալ եմ բազմաթիվ արձագանքների և նվերների համար, գրել է իր ֆեյսբուքյան էջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ առավոտյան պ-ն Աշոտյանը արել էր մեկ այլ գրառում, որով հրավիրում էր ֆեյսբուքահայությանը իր մոտ։

«Շնորհակալ եմ, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված խնդրանք-առաջարկս ընդունվեց:
Առավոտյան արդեն ստացել եմ ձեզանից բազմաթիվ նոր գրքեր:

Այսօր ժամը 18.00-ից մինչև 18.45 ինձ մոտ` ՀՀ ԿԳՆ սուրճի եմ հրավիրում բոլոր այն ընկերներիս, որոնք ինձ ուզում եմ փոխանցել իրենց նվերը:

Խնդրում եմ այս գրառման տակ գրանցվել, որպեսզի անցագրեր ապահովեմ:

Հ.Գ. Ես էլ ձեզ նվերներ կտամ»,- գրել էր Ա. Աշոտյանը: