Ադրբեջանի Գաբալայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի սեյսմոլոգիական ազգային ծառայությունից հաղորդել են, որ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 20-ին՝ տեղական ժամանակով 00:25-ին, Գաբալա քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.7 բալ: Երկրաշարժը գրանցվել է 10 կմ խորության վրա: