«Բացի փոքրաթիվ տականքից, մենք Արցախում ոչ մի հակառակորդ չունենք: Արցախաբնակ հայությունը կրկնակի կեղեքված է: Պատերազմի այն մասնակիցները, որոնց Բերձորում բերել էին մեր դեմ հանելու նպատակով, հրաժարվել են ենթարկվել իրենց բերողներին: Որոշ ժամանակ անց նրանք սկսել են բացահայտ կերպով հայհոյել Բակոյին, ասելով, թե ինչո՞ւ եք մեզ բերել այստեղ, ինչո՞ւ եք մեզ հանում մեր ընկերների դեմ: Սա է իրականությունը»:
Իր ֆեսյբուքյան էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք նաև, որ վերջերս Հիմնադիր խորհրդարանի դեպի Արցախ ավտոերթի արդյունքում եղան բախումներ ոստիկանության և երթի մասնակիցների միջև: Բերձորի մոտակայքում ոստիկանները արգելել էին ավտոերթը շարունակել ծրագրված ուղիով, ինչի արդյունքում էլ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները: