«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:
Արդեն 08:00-ից առեւտրի կենտրոնի մոտ սկսել են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ: Ժամեր շարունակ հերթում կանգնած քաղաքացիների համբերությունը սպարվել է և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Մարդկանց բազմությունը գնալով մեծանում է, ոստիկանները այլևս չեն կարողացել կարգուկանոն պահպանել:


