Այսօր առաջին անգամ մանուշակագույն ավտոբուս եմ բարձրացել սայլակով: Այո, այսօր Երևանի համար պատմական օր էր« Դեռևս 2013 թվականից քաղաքապետարանի կողմից խոստացված 10 ավտոբուսները վերջապես դուրս եկան երթուղի:

Դրանց վրա վերելակներ են տեղադրվել, և տեղաշարժման դժվարություն ունեցող մարդիկ, մանկասայլակներով ծնողներ կարող են հեշտությամբ բարձրանալ ավտոբուս: Բայց այսքանով ավտոբուսները չենք կարող ամբողջությամբ հարմարեցված համարել, քանի որ սայլակով ուղևորների համար ներսում չկան համապատասխան անվտանգության գոտիներ և որևէ միջոց՝ կոճակ կամ որևէ թել վարորդի հետ կապ հաստատելու համար:

Այդ ամենը ես չեմ հնարել, և դա ոչ էլ իմ կամակորությունն է, դրանք միջազգային ստանդարտներ են, որոնք անհրաժեշտ են ուղևորի անվտանգության և տրանսպորտային միջոցից նրա ինքնուրույն օգտվելու համար: Այս մասին բազմիցս խոսել եմ նաև քաղաքապետարանի աշխատակիցների հետ, բայց որքան տեսնում եմ դեռ շատ անելիք կա:

Ինչևէ, շնորհավորում եմ մեզ՝ երևանցիներիս, որովհետև մեր քաղաքը ևս մեկ ձեռբերում ունեցավ: Հուսով եմ խնդիրները լուծում կստանան, եթե, իհարկե, մենք չանենք մի բան՝ պարզապես անելու համար, այլ դա անենք իսկապես մեր քաղաքն ավելի լավը դարձնելու համար: Շնորհակալություն:

Զառա Բատոյան՝ ֆեյսբուք