Թուրքիայի խորհրդարանում այսօր տեղի է ունեցել հերթական զանգվածային ծեծկռտուքը պատգամավորների միջև։ Ինչպես փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները՝ խորհրդարանում ներքին անվտանգության նոր օրինագծի քննարկումները թեժ էին անցնում։
Այս անգամ միմյանց են բախվել իշխող AKP և ընդդիմադիր CHP կուսակցության պատգամավորները։ Ծեծկռտուքի ժամանակ իշխող կուսակցության պատգամավորներից մեկը աստիճաններից ներքև է գլորել CHP-ի պատգամավոր Օրհան Դուզգյունին։