Այսօր Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին և հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս փախչելու է, թե ցուցմունք է տալու այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկեն:
«Տիկին Փոսատնջյան, եթե փախչեմ, քո հետ եմ փախչելու՝ քո ձեռքը բռնած, դա ի գիտություն»,-պատասխանեց Հ. Սահակյանը:
Փոստանջյանն արձագանքեց, որ երբեք չի փախչի:
«Ուրեմն ես էլ փախչող չեմ, մենք չենք փախչելու, դուք էլ միշտ Ազատության հրապարակում հավաքներ եք անելու՝ ազատ, անկախ»,-նշեց Սահակյանը: