Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին վախենում է կնոջ՝ Ամալ Ալամուդինի անվտանգության համար։ Վերջինս բարձր դասի միջազգային փաստաբան է։
Հաղորդվում է, որ Քլունիի մտավախությունների պատճառով նրանց տանը կառուցվում է խուճապի սենյակ։ Այն կզինվի անվտանգության բարձրակարգ սարքավորումներով, ինչի արդյունքում նրանք պաշտպանված կլինեն հրդեհից, ռումբերից և ամեն տեսակի հարձակումներից։
US Weekly-ի փոխանցմամբ՝ նման սենյակով է համալրվում Բերքշիրի (Անգլիա) նրանց առանձնատունը։


