Հայտնի է, որ 2015թ.-ին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը: Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում:
Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: