ՌԴ Վոլգոգրադ քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Հայաստանի Հանրապետության 26-ամյա քաղաքացի, հայտնում է vv-34-ը։

Մեքենայի զննման ընթացքում շունը հետևի նստատեղի տակ փաթեթ է հայտնաբերել, որում բուսական ծագման նյութ է եղել: Մեքենայի տերը փորձել է փախուստի դիմել, սակայն օրենքի պահապանները բռնել են նրան:

Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ փաթեթում 44.09 գրամ մարիխուանա կա:

Ձերբակալվածը խոստովանել է, որ չի ցանկացել վաճառել թմրանյութը և ինքն է օգտագործել այն։