Քիչ առաջ YerevanNews.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության կողմից 2 օր փնտրվող գյումրեցի 13-ամյա Քրիստինա Խաչատրյանը հայտնաբերվել է Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում:
Աղջիկն այս պահին գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում: Ոստիկանությունից տեղեկացանք, որ բազմածավալ օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում անչափահաս աղջկան հնարավոր եղավ գտնել:
Քրիստինա Խաչատրյանին գտնելու հարցում մեծ դեր են ունեցել նաև հեռախոսային գաղտնալսումները:
Հիշեցնենք, որ Քրիստինե Խաչատրյանը ընդամենը 13 տարեկան է: Ընտանիքի անդամները հուսահատ վիճակում են և թե աղջիկը դեռահասների շրջանում տարածված էմո շարժման անդամ է։