«La Liberte» ֆրանսիական պարբերականի հետ հարցազրույցում Շառլ Ազնավուրը նշել է, որ նրա երազանքն է մեկնել Թուրքիա:
«Իմ երազանքն է այցելել Թուրքիա: Ես երբեք վատ բան չեմ ասել թուրքերի մասին: Սակայն, երբ խոսում եմ Ցեղասպանության մասին, քույրերս և ընկերներս ասում են, որ չգնամ, քանի որ ես ինձ դրանով կսպանեմ: Ինձ թուրք ընկերներս են հրավիրել: Նրանք ինձ առաջարկել են երգել թուրքերեն:
Եթե թուրքերը բացեն սահմանը, ապա ես կգնամ, եթե անգամ Ցեղասպանության հարցը դեռ լուծված չլինի: Սահմանի բացումը շատերին թեթևություն կպարգևի: Ինչպիսի՜ ճանապարհորդություն դա կլինի: Ես բացի Ստամբուլից ուրիշ վայր չգիտեմ: Քաղաք, որտեղ ես երգել եմ: Կար ժամանակ, երբ նրանք չէին էլ նկատում, որ ես հայ եմ»,- ասել է Շառլ Ազնավուր