«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ԲՀԿ-ին և Ծառուկյանին պատժելու գործընթացը մեղմորեն, բայց շարունակվելու է: Նախօրեին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին տեսել են «Կենտրոն» հեռուստաընկերությունում, իսկ Պետրոս Ղազարյանի հյուրը պետք է լիներ Ալիկ Արզումանյանը, սակայն եթեր է հեռարձակվել հին հաղորդում:

Խոսվում է «Կենտրոնը» վերապրոֆիլավորելու, անգամ վաճառելու մասին: Սուր է դրված նաև ԲՀԿ-ամերձ 3 կայքերի հարցը: Որոշ լուրերով, երեկ աշխատանքից ազատվել է Իվետա Տոնոյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: