«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ:

Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»: Մեր աղբյուրների պնդմամբ, «խմբակի» անդամները ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանն են, ինչպես նաև «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը և «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այօրվա համարում: