Էմբեր Ռոուզ-Քարդաշյանների ընտանիք-Քանիե Ուեսթ սկանդալը ավելի է թեժանում։ Ամեն ինչ սկսվեց Էմբեր Ռոուզի և Քլոե Քարդաշյանի առցանց վիճաբանությունից։
Էմբերը Թվիթթերում քննադատել էր իր ընկերներին՝ Բլեք Չեյնին և Տիգային, այն բանի համար, որ նրանք ընկերություն են անում Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ (ի դեպ, Տիգա հայտարարել է, որ նրա եւ Քայլիի հարաբերությունները ընկերական բնույթ ունեն)։
Քլոե Քարդաշյանն իր հերթին հիշեցրել էր Էմբերին վերջինիս անցյալի մասին (այն, որ նա մերկապարուհի է եղել) եւ հայտարարել, որ ի տարբերություն նրա՝ Քայլիին փայլուն ապագա է սպասվում։ Իսկ Ռոուզը կտրուկ պատասխանել էր Քլոեն՝ նշելով, որ նրա ավագ քույր Քիմ Քարդաշյանը պոռնիկ է։ Որոշ ժամանակ անց Քիմը հայտարարել էր, որ նա չի ցանկանում վիճել Էմբեր Ռոուզի հետ, քանի որ վերջինս Քանիեի նախկին ընկերուհին է եւ միգուցե որոշ գաղտնիքներ բացահայտի նրանց անձնական կյանքի մասին։
Այս ամենին արձագանքել է նաև Քանիե Ուեսթը, ով որոշել է վերջակետ դնել այս ամենին։