Սիրողական աստղագետները, որոնք կանոնավոր կերպով ուսումնասիրում են NASA-ի պաշտոնական կայքում տեղադրվող լուսանկարները, աշխարհին հայտնել են հերթական յուրահատուկ հայտնագործության մասին:

Դեռեւս երկու տարի առաջ Curiosity մոդուլի կողմից Մարսի վրա արված հարյուրավոր լուսանկարներից մեկում նրանք դինոզավրի գանգ են նկատել:

Ուշադիր դիտելու դեպքում լուսանկարում, իսկապես, գանգ է երեւում՝ ներքին ծնոտով, ռունգերով եւ նույնիսկ ատամներով: Ըստ Informing-ի, առցանց-հնագետներն ուշադիր ուսումնասիրել են ատամները եւ հանգել եզրակացության, որ դրանք կարող էին պատկանել բացառապես խոտով սնվող դինոզավրի: