Նվազագույնը 23 մարդ է զոհվել անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի արևելյան շրջաններում գրանցված ուժեղ սառնամանիքի արդյունքում:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին, զոհերի մեծ մասը գրանցվել է Թենեսի նահանգում: Զոհերի մի մասը դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ, մյուս մասն էլ մահացել է ցրտահարությունից:
Եվս մի քանի մարդ զոհվել է Նոքս շրջանում բնակելի տներից մեկում գրանցված հրդեհի հետևանքով: Ինչպես նշվում է, ավելի քան 2700 բնակիչ բարդ եղանակային պայմանների պատճառով մնացել է առանց հոսանքամատակարարման:
Ինչպես ակնկալվում է, երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչև -40 աստիճանի: