Ադրբեջանի իշխանությունները երկու-երեք ամիս ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի մարդկանց համոզեն, թե մանաթը աշխարհի ամենակայուն դրամամիջոցներից է։ Հոդվածներ էին պատվիրում միջազգային մամուլում, տարաբնույթ տնտեսագետների և ֆինանսիստների էին խոսացնում և ամեն ինչ անում, որպեսզի Ադրբեջանի բնակիչները իրենց գումարը բանկում պահեն։

Իսկա այս գիշեր Ալիևի վարչակազմի հրամանով մանաթը միանգամից 34%-ով արժեզրկվեց։ Մարդիկ գիշերը քնել են, առավոտյան համարյա կիսով չափ աղքատ արթնացել։ Հիմա էլ խուճապ է սկսվել` էլ ավելի խորացնելով Ադրբեջանի ֆինանսական ճգնաժամը։
Մենակ պետք է տեսնեք, թե ինչ քննարկումներ են սկսել Ադրբեջանի ֆորումներում։ Նման հայհոյանք Ալիևը սկսի հայերից երբեք չէր կերել։ Սոցիալական բունտ է հասունանում։ Զինվենք համբերությամբ և ուշադիր նայենք վերջն ինչ կլինի։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան