Փետրվարի 22-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեկցու փողոցի տներից մեկի սանհանգույցի դռան փականը խափանվել է, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են տան սանհանգույցի դուռը: