Ինչը կարող է պատճառ դառնալ, որ տղամարդը լքի կնոջը:
Կնոջ տղամարդու միջև հարաբերությունները կառուցվում են վստահության, փոխհամաձայնության և փոխլրացման վրա: Երբ կինը սկսում է խախտել այդ հավասարակշռությունը, կորցնումէ վստահությունը՝ տղամարդը պարզապես լքում է նրան:
Տղամարդիկ կարող են ներողամտորեն վերաբերվել կանացի բազմաթիվ արարքներին, բայց կան նաև այնպիսիք, որոնց հետ նրանք չեն համակերպվում:
Տղամարդիկ չեն սիրում շատ խելացի կանանց: Չի կարելի մշտապես տղամարդուն ապացուցել, որ նա ճիշտ չէ եւ ինչ-որ բանից գլուխ չի հանում:
Տղամարդիկ կանանց ուշադրություն են ցուցաբերում, որպեսզի իրենց հավուր պատշաճի գնահատեն, նույնիսկ եթե խոսքը սովորական բացիկ կամ սիրելի աղանդերը գնելու մասին է: Այնպես որ անհրաժեշտ է ճիշտ վերաբերվել տղամարդուն: