Այսօր՝ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը, տեղի ունեցավ տարվա ամենասպասված կինոիրադարձությունը: Միջոցառումն ինչպես միշտ առանձնացավ իր շքեղությամբ և յուրօրինակությամբ: Արդեն հայտնի են հաղթողների անունները, որոնք 2014թ.-ի իրենց կատարած աշխատանքի համար ստացան համարժեք փոխհատուցում:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» ֆիլմը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն արժանացել է նաև լավագույն ռեժիսոր անվանակարգում: «Բյորդման» ֆիլմը արժանացել է ևս երկու Օսկարի՝ լավագույն սցենար և լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգերում:
Լավագույն դերասան է ճանաչվել «Սթիվեն Հոկինգի աշխարհը» ֆիլմի գլխավոր դերակատար Էդդի Ռեյդմանը: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիսը» ֆիլմում դերակատարման համար:
«Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմը միանգամից արժանացավ 4 Օսկար մրցանակի՝ «լավագույն կոստյում», «լավագույն դիմահարդարում», «լավագույն նկարիչ-բեմադրող» և «լավագույն երաժշտություն» անվանակարգերում:
Մեծ աղմուկ բարձրացրած «Լեվիաֆան» ֆիլմը այդպես էլ չարժաբացավ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում Օսկարի՝ զիջելով լեհ ռեժիսորի «Իդա» ֆիլմին: