Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը, ով անհետացել էր փետրվարի 21-ի առավոտյան, դեռ չի հայտնաբերվել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ 1989թ.ծնված Արթուր Աֆյանի կինը շաբաթ օրը 14:30–ին Ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ ամուսնու հետ չի կարողանում կապ հաստատել:

Նաև նշենք, որ հայկական մամուլում լուրեր են տարածվել, որ Արթուրի հետ կինը՝ Ալվարդը Մկրտչյանը խոսել է փետրվարի 21-ի գիշերը ժամը 1-ին, ամուսինն ասել է, որ այլևս չի վերադառնալու, որ այլևս իրեն չեն տեսնի: Ըստ կնոջ՝ պատճառը պարտքերն են: