Youtube օգտատերերից մեկը հրապարակել է Խարկովում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը: Տեսաձայնագրությունն իրականացվել է վկայի կողմից, որը մոտ է գտնվել պայթյունի վայրին: Պայթյունը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 22-ին:
Խարկովում անցկացվել է հատուկ հակաահաբեկչական գործողություն: Իրավապահ մարմինների կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է 4 անձ, որոնց մոտ հայտնաբերվել է նռնականետ: Դատախազությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն: Անվտանգության ծառայությունից հայտնել են նաև, որ նույն օրը քաղաքում նախատեսվել է իրականացնել մի քանի նման ահաբեկչական գործողություն ևս, որոնք, սակայն, հաջողվել է կանխել: