ԱԺ ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու մասին։ Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ,

Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ խմբակցությունը լքելու մասին դիմում էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, Գրիգորի Մարգարյանը: