Այսօր՝ փետրվարի 23-ին, Ազգային ժողովի քառօրյայի սկզբում ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ քառօրյա նստաշրջանը և լքեց դահլիճը:
«Հաշվի առնելով Հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ հայտարարում ենք, որ բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանը և լքում ենք դահլիճը: Առաջիկայում հստակ, պարզ կներկայացնենք մեր քայլերն ու ռազմավարությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: