Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ քննարկելու ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ թիմի նկատմամբ կիրառված որոշումները:
«Պարոն Սահակյան, մենք միամիտ չենք, եւ դուք՝ որպես ՀՀԿ թիմի անդամ, աջակցել եք Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ որոշումներին, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ թիմի նկատմամբ»,- ասաց նա, սակայն Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան և հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ողջ խմբակցություն ու Ծառուկյանը նրա խոսնակության կարիքը չունի: