Հայաստանի խորհրդարանում ժամանակակից գեղանկարչության ցուցահանդեսի բացմանը լրագրողները հավաքվեցին Սահակյանի շուրջ, որպեսզի իմանան նրա կարծիքը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախագծի մասին։
Սահակյանը դժգոհ ընդհատեց լրագրողների հարձակումը՝ կոչ անելով նրանց զբաղվել իրենց գործով։
«Դուք պետք է լուսաբանեք, իսկ դուք ոչ թե լուսաբանում այլ աղտոտում եք։ Մի՛ մոռացեք, թե ինչի համար եք դուք այստեղ եկել։ Կանգնե՛ք ձեր տեղը և ձեր գործո՛վ զբաղվեք»,- հայտարարել է Սահակյանը։