«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից երրորդի անունը հայտնի է:

Նա Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը:

Նշենք, որ խմբի հայտնի մյուս անդամներն են ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը եւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: