Փետրվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42631 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4882 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 922 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 392 երեխա` 200 տղա և 192 աղջիկ: