««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ և ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարևորվել է:

ՀՀ ոստիկանությունից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ասացին, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պայմանագրերը վերանայվում և վերակնքվում են: Հիշեցնենք, որ նույն բարեփոխումների շրջանակներում էլ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը Գագիկ Ծառուկյանի ողջ թիկնազորի հետ՝ մոտ երկու հարյուր հոգի, պայմանագրերը խզել էր և նրանցից ետ վերցրել ծառայողական տաբելային զենքերը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: