«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իրենց նախարարության աշխատակցի` 52-ամյա Աշոտ Վարդանյանի` իր առանձնատան այգու վագոն-տնակում ինքնասպանություն գործելու դեպքը, ասաց, որ նա չի եղել մշտական աշխատող:

«Նա դեպքից դեպք է աշխատել մեզ համար, այլ մանրամասներ չեմ կարող և չեմ էլ ուզում ասել: Դիմեք ոստիկանություն»,- ասաց նախարարը: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ծանր հիվանդ է եղել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: