«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին հանրապետական տիկնանց համար տոն էր, նրանք պետք է հանդիպեին կուսակցության ղեկավար այրերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տոնը կրկնապատկվել է, երբ նրանց է հյուրընկալվել մեկ այլ ծպտյալ հանրապետական` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջինիս հյուրընկալությունն առաջին հայացքից հարցականների տեղիք է տալիս, բայց այն գովազդային արշավը, որը վերջին ամիսներին սկսվել է Օհանյանի շուրջ՝ նախագահական ընտրություններին ուղղված, հուշում է հանդիպման մոտիվացիան: Թերևս ոմանց թվում է, թե Հանրապետական կուսակցության կանայք են այն մատյան գունդը, որի ջանքերով պետք է պաշտոնին բազմի հաջորդ նախագահացուն:

Եվ քանի որ հավաքի առիթը ՀՀԿ կանանց խորհրդի աշխատանքների ամենամյա ամփոփումն էր եղել, և կուսղեկավարությանը պետք է զեկուցվեր կատարված աշխատանքների մասին, առավել ևս այս նեղ կուսակցական առիթի մեջ ոչ մի ձևով չէր տեղավորվում ապաքաղաքական ուժային կառույցի պատասխանատուի մասնակցությունը: Ինչու է հենց նա հրավիրվել կառավարությունից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: