Իրենց մեղրամիսը անմոռանալի դարձնել ցանկացող նորապսակ զույգը քիչ էր մնում զոհ գնար հսկայական սպիտակ շնաձկանը։ Այդ դեպքի մասին YouTube-ում հայտնված սիրողական հոլովակը մի քանի ժամվա ընթացքում հասցրել է 160 հազար դիտում ապահովել։
Հարավ-աֆրիկացի նորապսակները հարսանիքի հաջորդ օրը որոշել են էքստրեմալ հաճույք ստանալ և վանդակի մեջ սուզվել օվկիանոսը։ Նրանց վանդակի վրա հարձակվել է սպիտակ շնաձուկը։ Զույգը, ճիշտ է, վանդակ էր մտել հենց շնաձկան հետ հանդիպելու համար, սակայն չէր սպասում, որ այն այդքան ագրեսիվ և համառ կգտնվի։
Սպիտակ շնաձուկը նախ հարձակվել է վանդակի վրա՝ փորձելով կրծել ճաղերը։ Այնուհետև փորձել է գլուխը մտցնել վանդակի վրայի անցքից ներս։
Ինչպես երևում է տեսանյութում, դեպքի վկաները անհանգիստ ճիչեր են արձակում, քանի որ չի երևում, թե ինչ է պատահել վանդակի մեջ գտնվող զույգին,-գրում է 168.am։
Սակայն երբ շնաձուկը հեռանում է, ջուրն էլ պարզվում, վերջիններս հանգստանում են՝ տեսնելով, որ ոչ ոք չի տուժել։