Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվա-կանի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

2. Հովհաննես ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2015թ. Փետրվարի 24 Երևան, ՆՀ- 218 -Ա